Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա աշնանը

Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է և առաջին նիստը կանցկացնի այս տարվա աշնանը: Այդ մասին օգոստոսի 8-ին՝  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, հուլիսի 30-31-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև մինչև  2020թ. զարգացման ծրագրի մշակման աշխատանքային խմբի հանդիպումը, որի ընթացքում որոշվել է համապատասխան ծրագրային փաթեթներ ուղարկել նախարարություններին` ծրագիրն իրականացնելու նպատակով: Ծրագրային փաթեթները համապատասխան նախարարություններին պետք է ուղարկեր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ի պատասխան 168.am-ի այն հարցերին, թե արդյո՞ք փաթեթներն ուղարկվել են, և ե՞րբ է նախանշվում ծրագրի սկիզբը, Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ ծրագրային փաթեթները դեռևս կազմվում են, սակայն որոշ գերատեսչությունների արդեն ուղարկվել են: Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը հաստատեց ծրագրային փաթեթ ստանալու փաստը, սակայն ղեկավարության արձակուրդում գտնվելու պատճառով՝ որևէ մանրամասն տեղեկություն տալ չկարողացան:

Հստակություն չկա նաև 2020-ի հանձնաժողովի հայաստանյան ղեկավարի հարցում։ Էկոնոմիկայի նախարարությունից 168.am-ին փոխանցեցին, որ աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ամենը դեռ քննարկման փուլում է: Սակայն, ինչպես փաստեց լրատվական ծառայությունը, հանձնաժողովի կազմում ներկայացուցիչներ կլինեն բոլոր ոլորտների գերատեսչություններից:  Հիշեցնենք, որ ըստ ՌԴ նախագահ Վ. Պուտինի խոսքերի՝ ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի ՌԴ Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031