
Apple-ը նոր սերնդի iPhone-ի վաճառքը կսկսի սեպտեմբերի 21-ին

Apple ընկերությունը նոր սերնդի iPhone-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, իսկ սեպտեմբերի 21-ին նոր սմարթֆոնն արդեն վաճառքի կհանվի: Սկզբում այն վաճառքի կդրվի ամերիկյան շուկայում: Թողարկման երկրորդ ալիքը, որը կընդլայնի նոր սերնդի սմարթֆոնների վաճառքի աշխարհագրությունը, սպասվում է հոկտեմբերի սկզբին: Այս մասին հայտնում է iMore-ը:
iPhone-ի նոր մոդելն էապես կտարբերվի նախորդ երկու սերունդների սարքերից: Նոր սարքը կունենա ավելի ընդարձակ անկյունագծով էկրան՝ 4 դյույմ, և այլն:
Նշենք, որ Apple ընկերությունը iPhone-ի առաջին մոդելը վաճառքի է հանել 2007 թվականին, որից հետո ընկերությունը վաճառել է տարբեր սերունդների ավելի քան 244 միլիոն օրինակ: