Բաժիններ՝

Մարսել Մաթևոսյանն աշխատասենյակում հանկարծամահ է եղել

«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:

Մարսել Մաթևոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:

1979- 1987թթ.- Սևանի միջշրջանային դատախազության քննիչ:
1987-1988թթ. – Սևանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:
1988-1991թթ. – Սիսիանի շրջանի դատախազ:
1991-1992թթ. – ՀՀ դատախազության բաժնի դատախազ:
1992-1999թթ. – ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ:
1999-2001թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:
2001-2002թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:
2002-2004թթ. – ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:
2004-2007թթ. – ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաև մարդու առևտրի և նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:
2007թ. առ այսօր – ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալն էր:

ՀՀ նախագահի 2003թ. մայիսի 27-ի հրամանագրով Մ. Մաթևոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.03թ հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյանի անվան» մեդալով, ՀՀ ոստիկանապետի 15.04.04թ. հրամանով ՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով, ՀՀ գլխավոր դատախազի 22.04.06թ. հրամանով՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության պատվավոր աշխատող» կրծքանշանով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս