
Դոլարի վերելքը կանգ առավ

Այսօր` օգոստոսի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը նվազել է 0.53%-ով և կազմել 413.17 դրամ։ Փակման գինը կազմել է 413.25 դրամ։ Բորսայում այսօր, ընդհանուր առմամբ, տեղի է ունեցել 2.7 միլիոն դոլարի վաճառք։
Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժութային գործարքներ չէին իրականացվել: Իսկ դրա նախորդ օրը՝ օգոստոսի 7-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բարձրացել էր 0.44%-ով (1.82 դրամով) և կազմել 415.3 դրամ։