
Ադրբեջանական արբանյակն ապահովագրվել է

Ուղեծիր արձակվելիք ադրբեջանական Azerspace-1 առաջին հեռահաղորդակցական արբանյակի ապահովագրման մասին պայմանագիր է կնքվել բրիտանական «Mar» ապահովագրական ընկերության հետ: «Azerkosmos» ընկերության տարածած տեղեկատվության համաձայն՝ ապահովագրության պայմանագիրը ենթադրում է, որ վթարի դեպքում ապահովագրական փոխհատուցման հաշվին Azerspace-1 նախագիծը կշարունակվի: Պայմանագիրը կնքվել է 1 տարով: Նշենք, որ Azerspace-1 արբանյակն արտադրել է ամերիկյան «Orbital Sciences Corporation» ընկերությունը: Արբանյակը տարեվերջին բերվելու է Կուրի տիեզերակայան, որտեղից էլ պլանավորված է այն ուղեծիր արձակել 2013թ. սկզբին: