Բաժիններ՝

Ռուսական գազի արտահանումը նվազել է

ՌԴ ֆեդերալ մաքսային ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում բնական գազի արտահանումը դեպի ԱՊՀ երկրներ նվազել է 19.2%-ով և կազմել 33.1 մլրդ խմ։

1.8%-ով նվազել են նաև դեպի հեռավոր արտասահման բնական գազի արտահանման ծավալները՝ կազմելով 59.7մլրդ խմ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արտահանել է 92.8մլրդ խմ գազ։

Ուշագրավն այն է, որ, մասնավորապես, ԱՊՀ երկրների կողմից գազի ներմուծման կրճատման ֆոնին` ավելացել է Հայաստանի կողմից սպառվող գազի ծավալը։ Այսպես, «ՀայՌուսգազարդ» ընկերության պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, 2012 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 844.380 մլն խ.մ, ինչը 14,74%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031