Ո՞վ է բռնում Էռնեստո Մարկոյի կոստյումը

Հայտնի գործարարներից մեկն օրերս մի հետաքրքիր դրվագ պատմեց երևանյան հարգի ռեստորաններից մեկից. «Ռեստորաններից մեկում նստած էինք, մեկ էլ`սրճարան ա գալիս մի ջահել տղա` սիգարը ձեռքին, նրան ուղեկցում ա ևս մեկը, որը ձեռքին բռնել էր մյուսի կոստյումը: Հետո սրճարանից դուրս ա գալիս, ուղեկցողը կոստյումը պահում ա, որ առաջինը հագնի, մեքենայի դուռն ա բացում` վարորդի դուռը, որ նա նստի-քշի մեքենան… նա նստում ա, սա` դուռը փակում ա… գնում են»: Տեսարանը զարմացնում է ռեստորանի այցելուներին: Ռեստորանում այդ պահին ներկա գտնվող շոու-բիզնեսի ներկայացուցիչներից հարցնում են` «էս ո՞վ ա` սենց պոնտերով», պատասխանում են` Էռնեստո Մարկոն: «Էդ ո՞վ ա, որ…»,- զարմանում է գործարարը: Պատասխանում են`  «դե, դիզայներ ա, մեկ էլ` «Լաքշըրի» («Luxury») ամսագիրն ա անում»: Երևանցիները վաղուց նման տեսարանի ականատես չէին եղել: Հետո պատմում են, թե ինչի մասին է առհասարակ այդ ամսագիրը, Հայաստանի որ հատվածում է ծնվել-մեծացել սիգարով երիտասարդը, և այլն, և այլն: Մի խոսքով` իր աչքով տեսածից  զարմացած գործարարին ներկայացնում են Է. Մարկոյի ով լինելը, նրա գործունեությունը:

««Luxury» ամսագիրը շքեղության աշխարհում մի ուղեցույց է, որը նախատեսված է առավել պահանջկոտ և խորաթափանց ընթերցողի համար: Մշտական բաժինների նյութերը և հատուկ հոդվածները լուսաբանում են շքեղ ապրելակերպի բոլոր տեսակները՝ անշարժ գույք, ոսկերչություն, նորաձևություն, սիգարներ, ավտոմեքենաների կոլեկցիոն մոդելներ, մասնավոր ինքնաթիռներ, շոգենավեր, արվեստ, մշակույթ: Ամսագրի յուրօրինակ դիզայնն իրականացվում է դիզայներ Էռնեստո Մարկոյի կողմից, ով հանդիսանում է ամսագրի հիմնադիրը»,- ամսագրի մասին կարդում ենք համացանցում:

Այսօր 168.am-ի թղթակիցը զանգահարեց Էռնեստո Մարկոյին` ճշտելու, թե նրա ինչի՞ն է պետք թիկնապահը, ով զբաղվում է իր անձնական իրերը բռնելով, կոստյումը հագցնելով, ավտոմեքենայի դուռը բացելով, այն դեպքում, երբ մեքենան վարում է ինքը` Էռնեստոն:  «Վարորդ է, ով իմ օգնականն է»,- լրագրողի հարցին այսպես է պատասխանում «Լաքշըրիի» խմբագիրը:

Հ.Գ. Վայրկյաններ անց խմբագրության նույն հեռախոսահամարով ետ է զանգահարում Էռնեստո Մարկոն` ճշտելու մեր լրատվամիջոցի կայքէջի հասցեն: «Ինչպե՞ս է կոչվում կայքի հասցեն»,- հարցնում է նա: «168. am»,-պատասխանում ենք: «Թվերո՞վ է գրվում, թե՞ տառերով»,- հնչում է հաջորդ հարցը: «Թվերով: Տառերով, բնականաբար, շատ երկար կլիներ»,- պատասխանում ենք:

Կարդացեք նաև

Երևանը շատ է փոխվել:

Տեսանյութեր

Լրահոս