Բաժիններ՝

Տնից լավ տեղը

«Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում»,- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վլադիմիր Պուտինը իր  երախտագիտությունն  է հայտնել Սերժ Սարգսյանին` երկրում ռուսական ներդրումների համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Հայաստանի կառավարությունը ավանդաբար աջակցում է մեր ներդրումներին և, այլ ներդրումների համեմատ,  ոչ միայն  ավելի վատ դրության մեջ չի դնում, այլ ցուցաբերում է մշտական վարչական  ուղեկցություն եւ աջակցություն»,-ասել է Պուտինը:

Այն, որ ռուսական կապիտալը իրեն Հայաստանում ոչ թե հարմարավետ, այլ գերհարմարավետ է զգում, երևում է նաև վիճակագրությունից։ Տնտեսության ռազմավարական և եկամտաբեր բոլոր ոլորտներում ռուսական կապիտալն ունի դոմինանտ ներկայություն։ Այլ հարց է՝ իսկ Հայաստանն իրեն հարմարավե՞տ է զգում ռուսական կապիտալի հարմարավետ զգալուց։ Սակայն այս հարցը, թերևս նրբանկատությունից ելնելով, երբեք քննարկման առարկա չի դառնում բարձր մակարդակի հանդիպումներում։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031