Բաժիններ՝

Amazon-ը սկսել է խաղեր մշակել (տեսանյութ)

Ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող աշխարհում հայտնի Amazon ընկերությունը գործունեության նոր ոլորտ է մուտք գործում: Amazon-ը քայլ առ քայլ փորձում է ներխուժել տարբեր շուկաներ: Ընկերությունը սկզբում հանդես եկավ էլեկտրոնային գրքեր ընթերցելու համար նախատեսված իր Kindle սարքով, ապա՝ ամպային ծառայությամբ, որին հաջորդեց պլանշետը և ծրագրերի օնլայն խանութը: Ըստ լուրերի, Amazon-ը կթողարկի նաև սեփական սմարթֆոնը: Իսկ մինչ այդ, այժմ, ինչպես հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը, ընկերությունում նոր բաժին է բացվել՝ Amazon Game Studios-ը: Այսպիսով՝ Amazon-ը մուտք է գործում սոցիալական խաղերի շուկա:

Amazon-ի նոր ծառայությունը կարող են փորձարկել Kindle Fire պլանշետներ օգտագործողները: Իր գործունեության ընդլայնումը ընկերությունը բացատրում է շուկայում սոցիալական խաղերի մեծ պահանջարկով:

Amazon-ի առաջին խաղի նախագիծը կոչվում է Living Classics: Խաղը հագեցած է վառ անիմացիաներով: Տես այստեղ.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս