Բաժիններ՝

Բոլոր դպրոցներում կկարողանան ինքնուրույն օգտվել համակարգչից

Հայաստանյան դպրոցներում դեռևս 2010թ. սկսվել է «Ուսում» համակարգչային ծրագրի ներդրումը։

Ծրագիրը համակարգչից օգտվելու հայերեն ինքնուսույց է, որը նախատեսված է դպրոցներում համակարգչային գրագիտությունը բարձրացնելու համար։  Ծրագիրը մշակել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը։

Ինստիտուտի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախատեսված է այս տարի ծրագիրը տեղադրել հայաստանյան բոլոր 1400 դպրոցներում: Ըստ Ա. Քուչուկյանի՝ ներկայումս ծրագիրը տեղադրված է հայաստանյան 1000 դպրոցներում:

Ըստ մեր զրուցակցի` ծրագիրը տեղադրված է բոլոր հեռավոր վայրերում, անգամ՝ հեռավոր գյուղերում, բացի Երևանից և Գեղարքունիքից, որտեղ ծրագիրը կներդրվի սեպտեմբերից: Ա. Քուչուկյանը նաև նշեց, որ ներկայումս տարբեր դպրոցների համակարգչային հագեցվածության աստիճանը հնարավորություն է տալիս ծրագիրը ներդնել ամենուր, այլ հարց է`տվյալ դպրոցները որքան համակարգիչ ունեն և տեխնիկապես ինչ վիճակում են  գտնվում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս