Բաժիններ՝

Երգչուհի Juice-ը հանդես կգա դուետով

Էությամբ խենթ, օրիգինալ երգչուհի Juice-ը սկսել է երգել յոթ տարեկանից:

2008 թվականին, Մոսկվայից տեղափոխվելով Հայաստան, նա մուտք գործեց շոու-բիզնեսի ոլորտ: Գործընկերները և հանդիսատեսը սկզբում շոկային վիճակի մեջ էին` երգչուհին ներկայացավ շատ ազատ ոճի, բոլորից տարբերվող բեմական հագուստներով:

Juice-ը տարիներ շարունակ եղել է ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչ` երգչուհի Իրինա Ալեգրովայի բեք վոկալը: Երգչուհին 168.am-ի հետ զրույցում նշել է, որ Ալեգրովայի հետ կապը մինչ օրս պահպանվում է: 2011թ., երբ Ալեգրովան համերգային ծրագրով Հայաստանում էր, հայաստանյան երգչուհիներից ցանկացել է միայն Juice-ին տեսնել:

Օրերս մեզ հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանն իր դժգոհությունը հայտնելով տեղական շոու-բիզնեսի մասին, ասել էր, թե այսօր շատ հաճախ ոլորտում հայտնվում են ձայնային տվյալներ, համապատասխան կրթություն չունեցող և միայն ֆինանսական միջոցներ ունեցող պատահական մարդիկ` «վիրուսներ», ովքեր «իրենցից ոչինչ չներկայացնելով` փորձում են մտնել երգարվեստի դաշտ և փորձում են ոտք մեկնել այն մարդկանց հետ, ովքեր տարիների փորձ ունեն բեմում»:

Կարդացեք նաև

Այս կապակցությամբ Juice-ն ասաց. «Բոլոր տեղերում էլ կան այդպիսի մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն ֆինանսով, բայց չէ՞ որ օրերից մի օր սպառվելու են այդ գումարները, և տաղանդը եթե չկա, այդ ամենն ավարտվելու է վաղ թե ուշ: Իսկ ժողովրդի սերը չես կարող գնել գումարով, ուղղակի կարող ես անընդհատ երևալ հեռուստատեսությամբ և տեսահոլովակներ նկարահանել»:

Juice-ն իր վերջին երգերից մեկի` «My slave»-ի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Անինան, ով երգչուհու համար մշտապես անգլերեն լեզվով խոսքեր է գրում: Juice-ը համագործակցում է DJ Donz-ի և «Cocaine»-ի հետ: Երկու ամիս առաջ պայմանագիր են ստորագրել «Կան-կուն ռեքորդսի» հետ: Սեպտեմբերին Juice-ը կներկայացնի իր նոր՝ «Stop» երգի տեսահոլովակը, որը դուետ է նոր երգիչ Գուժի հետ: Առաջարկը եղել է երգչուհու կողմից՝ ծանոթացել են facebook-ի միջոցով: Գուժը նաև երգահան և գործիքավորող է: Երգչուհին ասաց, որ ծանոթանալով Գուժի հետ` մեծ զարմանք է ապրել՝ երգչի ձայնային տվյալները լսելով: Դուետը լինելու է փոփ-ռոք ոճով:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս