Բաժիններ՝

Բենզինն՝ էժան, փողը՝ քիչ

«Masterforex-V» Ֆոնդային առևտրի միջազգային ակադեմիայի տվյալների համաձայն՝ տարածաշրջանում բենզին ներկրող երկրներից ամենաէժան բենզինը Հայաստանում է։

Բենզին ներկրող երկրների մեջ ներառվել են տարածաշրջանի այն երկրները, որոնք կամ ընդհանրապես նավթ չեն արդյունահանում, կամ դրա ծավալը չի բավարարում նույնիսկ տեղի շուկայի պահանջարկը: Հայաստանը, բնականաբար, խմբի մեջ է՝ Վրաստանի և Թուրքիայի հետ միասին։

Այսինքն՝ համեմատությունը կատարվում է այս երեք երկրների միջև։ Եվ ստացվում է, որ բենզինն ամենաէժանը  մեր երկրում է։ Ըստ «Masterforex-V» Ֆոնդային առևտրի միջազգային ակադեմիայի փորձագետների՝ «պրեմիում» տեսակի բենզինը Հայաստանում արժե 0.98 եվրո, Վրաստանում՝ 12.2 տոկոսով բարձր՝ 1.1 եվրո, իսկ Թուրքիայում՝ շատ ավելի բարձր՝ 1.95 եվրո:

Սակայն սա ամենևին չի նշանակում, որ հայաստանցու համար Հայաստանում բենզինն ավելի մատչելի է, քան վրացու համար՝ Վրաստանում, կամ թուրքի համար՝ Թուրքիայում։ Ճիշտ հակառակը, քանի որ պետք է հաշվի առնել նաև գնողունակությունը։ Այսպես, Հայաստանում միջին ամսական աշխատավարձը հունիսին կազմել է 126 045 դրամ կամ 247 եվրո։ Վրաստանում աշխատավարձը մոտավորապես 670 լարի է կամ 335 դոլար։ Իսկ Թուրքիայում՝ մոտավորապես 1200 դոլար։

Կարդացեք նաև

Այլ կերպ ասած, եթե Հայաստանում միջին ամսական աշխատավարձով հնարավոր է գնել ընդամենը 236 լիտր «պրեմիում» բենզին, ապա Վրաստանում այդ ցուցանիշը 304 լիտր է, Թուրքիայում՝ 630։

Եթե սրան էլ գումարենք այն, որ Հայաստանում բենզին գնողին խաբում են թե՛ որակի, թե՛ քանակի մեջ, ապա ստացվում է, որ, ամեն դեպքում, տարածաշրջանային մակարդակով «գազի բալոն» տեղադրելն ավելի ճիշտ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս