Բաժիններ՝

Վարկային փուչիկները կարող են պայթել

Հայաստանը Fitch Ratings գործակալության ուսումնասիրության մեջ ներառվել է վարկավորման հավելաճի ամենաբարձր տեմպեր ունեցող երկրների շարքում։

Ըստ Fitch Ratings–ի, ամբողջ աշխարհում վարկերի պահանջարկի աճի տեմպերն անկում են ապրում, սակայն զարգացող երկրներում դրանք շարունակում են ռիսկային մնալ։ Եթե 2010-ին վարկավորման աճի տեմպերը եղել են 5%-ից, ապա 2012-ին դրանք գնահատվում են 3 տոկոս:  Վարկերի հավելաճի ամենաարագ տեմպերը նկատվում են Ասիայի երկրներում՝ 2011-ին 11 %, 2012-ին՝ 9 %, Լատինական Ամերիկայում՝ 5, Աֆրիկայում՝ 7, Մերձավոր Արևելքում՝ 5 տոկոս:

Fitch-ը հավելաճի ամենաբարձր տեմպերն է կանխատեսել 5 երկրների համար՝ Հայաստան (21,3%), Լեսոտո (19%), Չինաստան (18%), Ադրբեջան (15,7%), Զամբիա (15,4%): Սուվերեն վարկանիշների խմբի տնօրեն Ռիչարդ Ֆոքսը նշել է, որ վարկավորման աճը՝ ակտիվների գների անկմանը զուգահեռ, առաջացնում է օճառային պղպջակներ, որոնք ֆինանսական շուկայի անբարենպաստ զարգացումների դեպքում կարող են պայթել։

Fitch-ը նշում է, որ վարկավորման բարձր տեմպերը կարող են լինել կամ արագ տնտեսական աճի ցուցանիշ, կամ հիվանդության ախտանիշ։ Հայաստանում տնտեսական աճը ճգնաժամից հետո 4%-ի սահմաններում է, սակայն այս տարվա համար նախատեսված է 7% աճ։ Այս առումով դժվար է ասել, թե մեր երկրի դեպքում գործի ունենք աճի՞ հետ, թե՞ հիվանդության։ Ամեն դեպքում նշենք, որ Fitch-ը Հայաստանը չի դիտարկել որպես բարձր ռիսկային երկիր։ Բարձր ռիսկեր ունեցող երկրների շարքում նշված են Արգենտինան, Հոնգկոնգը, Ինդոնեզիան, Կիպրոսը, Չինաստանը, Թուրքիան և Շրի-Լանկան:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս