Հանքարդյունաբերությանը տրված վարկերն աճել են 27.4%-ով
Մինչ հայրենի իշխանությունները փորձում են համոզել, որ հանքարդյունաբերությունը չի դառնա տնտեսության շարժիչ ուժը, բանկերը շեշտակի ավելացնում են այս ոլորտի վարկավորման ծավալները։
ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվության համաձայն, ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի և լիզինգի ծավալը կազմել է 1 տրիլիոն 492.5 մլն դրամ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում այս ցուցանիշն աճել է 9.3%-ով (մարտի վերջին վարկային պորտֆելի ծավալը 1 տրիլիոն 366 մլրդ դրամ էր)։
Սակայն հանքարդյունաբերության ոլորտին տրամադրված վարկերի ծավալը երկրորդ եռամսյակի ընթացքում աճել է 27.4%-ով կամ շուրջ 14 միլիարդ դրամով և գերազանցում է 65 միլիարդը։ Վարկավորման աճի տեմպով հանքարդյունաբերությունը զիջում է միայն կրթության նպատակով տրվող վարկերին (49.2%), սակայն այդ վարկերի ծավալը շատ փոքր է՝ ընդամենը 3.4 միլիարդ դրամ։
Ըստ ոլորտների վարկավորման ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում։