
Ո՛չ լոլիկի, ո՛չ էլ այլ բանջարեղենի մթերման հարցում խնդիրներ չեն առաջանա

Արտաշատի պահածոների գործարանը վաղվանից կիրականացնի լոլիկի մթերման գործընթացը: «Այն գործարանները, որոնք ֆինանսական խնդիրներ չունեն, արդեն սկսել են մթերման գործընթացը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ըստ փոխնախարարի` տոմատի մածուկի համար մթերվող լոլիկի մասսայական հավաքը դեռ նոր է սկսվում: «Մի քանի օրվա մեջ մնացած գործարանները ևս կսկսեն լոլիկի մթերման գործընթացը: Ո՛չ լոլիկի, ո՛չ էլ այլ բանջարեղենի մթերման հարցում խնդիրներ չեն առաջանա»,- ասաց նա: