Բաժիններ՝

Արտաքին պարտքը մեկ ամսվա ընթացքում աճել է 10.5 մլն դոլարով

ՀՀ արտաքին պետական պարտքը 2012թ. հուլիսի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 705.9 մլն ԱՄՆ դոլար՝ հունիսի 30-ի 3 մլրդ 695.5 միլիոնի դիմաց։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական պարտքի տեղեկագրում։

Տարվա սկզբի համեմատ՝ արտաքին պարտքն աճել է 137.7մլն դոլարով։ Արտաքին պետական պարտքի 83.6%-ը (3 մլրդ 99.6մլն դոլար) բաժին է ընկնում կառավարությանը, 16.4%-ը (608.2 մլն դոլար)՝ ՀՀ կենտրոնական բանկին։

ՀՀ ներքին պարտքն այս տարվա հուլիսի վերջի դրությամբ 221.6 մլրդ դրամ է կամ 543.9մլն դոլար։ ՀՀ ընդհանուր պետական պարտքը (արտաքին և ներքին) հուլիսի 31-ին կազմել է 1 տրիլիոն 731.9 մլրդ դրամ կամ 4 մլրդ 251.7 միլիոն դոլար։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս