Բաժիններ՝

Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառին այս տարի կմասնակցի նաև Հայաստանը

Յուրաքանչյուր տարի Ֆրանկֆուրտում տեղի է ունենում գրքի համաշխարհային տոնավաճառ, որը համարվում է աշխարհի հրատարակչական ամենամեծ միջոցառումը:

Տոնավաճառին մասնակցում են հազարավոր հրատարակիչներ, գործակալներ և այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են գրական ոլորտի իրավունքների առք ու վաճառքով:Այս տարի Առաջին հայկական գրական գործակալությունն առաջին անգամ կմասնակցի Ֆրանկֆուրտում հոկտեմբերի 10-14-ը կայանալիք Գրքի համաշխարհային տոնավաճառին:

Գործակալության տնօրեն Արևիկ Աշխարոյանի հավաստմամբ` Ֆրանկֆուրտում ներկայացվելու են «Առաջին հայկական գրական գործակալության» լավագույն հեղինակները: «Մեր կարևորագույն հեղինակներն իրենց նոր լույս տեսած գրքերով այս տարի մասնակցելու են տոնավաճառին` Արամ Պաչյանը, Հովհաննես Թեքգյոզյանը և մի շարք այլ հեղինակներ»: Յուրաքանչյուր տարի տեղի ունեցող Ֆրանկֆուրտի հեղինակավոր Գրքի տոնավաճառը աշխարհում համարվում է գրական ոլորտի համագործակցության կապեր ստեղծելու լավագույն մոդելը:

Այն հնարավորություն է տալիս հեղինակների գործերը ողջ աշխարհում ճանաչելի դարձնել և մուտք գործել համաշխարհային գրավաճառության շուկա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031