Բաժիններ՝

Ցանկացած ծածկագիր ժամանակի ընթացքում հնարավոր է վերծանել

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մեդիա կենտրոնում օրերս տեղի ունեցավ «Ծածկագրման անցյալն ու ներկան» թեմայով սեմինար, որը վարում էր մաթեմատիկոս, ֆ.մ.գ.թ. Կարեն Իսպիրյանը:

Նա վերջերս էր վերադարձել Հարավային Կորեայից, որտեղ վերջին 4 տարիներին աշխատում էր Samsung Electronics ընկերությունում: Սեմինարի ընթացքում Կ. Իսպիրյանը խոսեց ծածկագրման առաջին քայլերի, դրանց կատարելագործման և ծածկագրման նոր մշակումների մասին:

Ըստ Կ. Իսպիրյանի՝  ցանկացած ծածկագիր ժամանակի ընթացքում հնարավոր է դառնում վերծանել, եթե նույնիսկ հազարավոր տարիներ անցնեն: «Վերծանված  գիտելիքը զենք է: Հենց այս զենքի շնորհիվ Գերմանիան պարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- ասաց Կ. Իսպիրյանը:

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն դպրոցականներ, այլև տարբեր տարիքի անձինք, որոնք բավական երկար ժամանակ բանախոսին հարցեր էին ուղղում:

Կարդացեք նաև

Լուսանկարը՝ Արմինե Ղազարյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031