
Հայաստանը առաջին մեդալը նվաճեց օլիմպիադայում

Լոնդոնի օլիմպիական խաղերի կանանց ծանրամարտի մրցունմերում 75+ կգ քաշային կարգում քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը բրոնզե մեդալ: Սա Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն է 30-րդ Օլիմպիական խաղերում:
Հռիփսիմե Խուրշուդյանի հիմնական մրցակիցը 3-րդ տեղի համար պայքարում նիգերիացի և կորեացի ծանրորդուհիներն էին: Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին բարձրացրեց 166 կգ, եւ երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը: Մինչ այդ նիգերիացի ծանրորդուհին ձախողել էր իր 3 մոտեցումներն էլ, իսկ կորեուհուն չհաջողվեց վերջին փորձով առաջ անցնել Հռիփսիմեից: