![](/banners/BeFunky-design.jpg)
«Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրենին հեռացրել են պաշտոնից
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/qerob.jpg)
«Սթար» առևտրային ցանցի տնօրենների խորհուրդը օգոստոսի 2–ին հրապարակեց ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանին ընկերությունից հեռանալու մասին որոշումը, տեղեկացնում է առևտրային ցանցի մամուլի ծառայությունը:
Վահան Քերոբյանն, ով աշխատում էր «Սթար» առևտրային ցանցում ընկերության հիմնադրման օրից` 2004թ, հայտարարեց, որ պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը և հույս հայտնեց, որ այս որոշումը կբերի անհրաժեշտ թարմություն թե իր, թե ընկերության կյանքում:
«Շնորհակալ եմ Վահան Քերոբյանին ընկերության կայացման հարցում իր մեծ ներդրման համար: Ես շատ բարձր եմ գնահատում այն ամենն, ինչ նա արել է ոչ միայն «Սթար» առևտրային ցանցի, այլ առհասարակ մանրածախ առևտրի ոլորտի զարգացման համար»,- հավելեց տնօրենների խորհրդի նախագահ Գևորգ Աֆանդյանը: