Բաժիններ՝

Չվերթը կկայանա անհրաժեշտ թվով ուղևորներ լինելու դեպքո՞ւմ

Այսօր «Արմավիա» ընկերության Հալեպ-Երևան չվերթը չեղյալ է հայտարարվել ուղևորների բացակայության պատճառով։ «Զվարթնոց» օդանավակայանից Tert.am-ին տեղեկացրել են, որ չվացուցակով չվերթը նախատեսվում է վաղը:

«Արմավիա» ավիաընկերությունից, սակայն տեղեկացրել են, որ չվերթը կկայանա այն ժամանակ, երբ անհրաժեշտ թվով ուղևորներ հավաքվեն:

Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ հաջորդ օրերի համար նախատեսված չվերթները ուժի մեջ են։

Նշենք, որ ավիաընկերությունը երեկ երեկոյան տեղեկացրել էր, որ այսօր տեղի է ունենալու առաջին արտահերթ ավիաչվերթը, որն ի դեպ, նախատեսվում էր այսօր առավոտյան:

Կարդացեք նաև

Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ է արտահերթ չվերթի մասին այդքան ուշ հայտարարվել, «Արմավիայից» պատասխանել են, որ նման հայտարարություն իրենք արել են միայն Հալեպի օդանավակայանի հետ համապատասխան համաձայնություն ձեռք բերելուց:

«Ավելի շուտ տեղեկացնել չէինք կարող, որպեսզի զուր չհուսադրեինք մեր ուղևորներին»,- ասել են «Արմավիայից»:
Նշենք, որ լրացուցիչ չվերթներ են նախատեսված նաև օգոստոսի 8-ին, 15-ին, 22-ին և 29-ին։

Ավելի վաղ «Արմավիան» հայտարարել էր, որ կառավարության աջակցությունը ստանալու դեպքում լրացուցիչ չվերթները լինելու են «գրեթե անվճար», եթե Կառավարությունից համապատասխան աջակցություն ստանան:

Սակայն այսօր արդեն լրատվամիջոցները տեղեկացրին, որ կառավարության հետ համաձայնություն ձեռք չի բերվել, քանի որ յուրաքանչյուր տոմսի դիմաց «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը Կառավարությունից 100.000 դրամ փոխհատուցում է պահանջել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս