Վայոց ձորում ամուսինը սպանել է կնոջը

Նոր մանրամասներ է հայտնի դարձել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր` հուլիսի 3-ին, ամուսնու` կնոջը սպանելու դեպքի մասին: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ 50-ամյա Յուրիկ Բաբայանը այսօր առավոտյան սպանել է կնոջը` 50-ամյա Անահիտ Բաբայանին: Ամուսինը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում փայտով բակում հարվածել է կնոջը` պատճառելով մահ: Յուրիկ Բաբայանը ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Ոստիկանության Վայոց ձորի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրսստվում:
Բաբայան ամուսինները երեք որդի ունեն, որոնցից մեկն, ասում են, մի քանի ամիս առաջ ինքնասպանություն է գործել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031