ԵԽԽՎ ղեկավար. Կառույցի ստեղծումը խառնաշփոթ կառաջացնի

Այս շաբաթվա ընթացքում Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպում կունենա հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի հարցը: Այդ մասին Մինյոնն ասել է հունիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում: Նա նշել է, թե հանդիպման արդյունքում կայացաված որոշումն ուղարկվելու են ԵԽԽՎ Բյուրոյի քննարկմանը: Մինյանն ընդգծել է, թե իր կարծիքով չարժե վերականգնել ենթահանձնաժողովը, երբ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հարցով զբաղվում է Մինսկի խումբը, եւ իմ դիրքորոշումն այն է, որ խմբի աշխատանքը պետք է ավելի արդյունավետ ու օպերատիվ լինի, բայց չարժե ավելացնել նույն հարցով զբաղվող կառույցների թիվը: Կրկին ընդգծելով, որ դա իր կարծիքն է, այլ ոչ ողջ Բյուրոյի, Մինյոնը նշել է, թե եւս մեկ կառույցի ստեղծումը խառնաշփոթ կառաջացնի: «Գործ ունենալով նման նուրբ հարցերի հետ, ամենավերջին բանը, որ մեզ պետք է, խառնաշփոթն է: Այդ հարցում մեզ հետեւողականություն եւ արդյունավետություն է պետք»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս