Բաժիններ՝

Դոլարի փոխարժեքը նվազում է

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հունիսի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.96 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ (մայիսի 22) դոլարն էժանացել է 0.29%-ով կամ 1.22 կետով: Հայաստանյան փորձագետների մեծ մասը կանխատեսում է դոլարի “նահանջ” հուլիս-օգոստոս ամիսներին` կապված գյուղմթերքների սեզոնի եւ զբոսաշրջիկների թվի ավելացման հետ: Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.45 մլն դոլար:Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը իջեցրել են դոլարի առքի փոխարժեքը մինչեւ 417 դրամ` նախկին 418 դրամի համեմատ: Դոլար կարելի է ձեռք բերել 1դոլար / 419 դրամ փոխարժեքով, ինչը նախորդ օրերին գրեթե անհնար էր: Forex միջազգային շուկայում այսօր եվրոն զգալի թուլացել է դոլարի նկատմամբ` 1 եվրոյի փոխարժեքն իջել է մինչեւ 1.2490 դոլար: Փոխարենը թանկացել է ռուսական ռուբլին` 1 դոլարն արժե 33.1693 ռուբլի` նախկին 33.5-ի համեմատ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս