Դատարանը ևս մեկ ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ՝ Դատարանը որոշել է  ևս մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Միջնորդության քննությունը տևել է ավելի քան 10 ժամ։

Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցները հավաքվել էին Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ իրենց աջակցությունը հայտնելու անազատության մեջ գտնվող Կարապետյանին։

Սամվել Կարապետյանը հունիսի 18-ից կալանքի տակ է, մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031