
Երկրաշարժ` Երևանից 7 կմ հեռավորության վրա

Րոպեներ առաջ երկրաշարժ է եղել Հայաստանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
2,8 մագնիտուդով երկրաշարժը եղել է ժամը 17։10–ին Երևանից 7 կմ հեռավորության վրա` դեպի հյուսիս-արևմուտք։ Ցնցումները զգացվել են նաև ՀՀ մայրաքաղաքում։