Բաժիններ՝

Ռոնալդուի պատվին օդանավակայան կանվանակոչեն

Ինչպես հաղորդում է O Jogo-ն, Մադեյրայի օդանավակայանը կանվանափոխվի Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի պատվին: Այն կանվանվի «Մադեյրայի Կրիշտիանու Ռոնալդուի» օդանավակայան:

Անվանափոխության մասին որոշումը կայացվել է կղզու շրջանային խորհրդի կողմից: «Ռեալի» 31-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Ֆունշալում՝ Մադեյրայի գլխավոր քաղաքում:

Այս ամառ Պորտուգալիայի հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը, Ռոնալդուն դարձավ 3 գոլի և 3 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս