«Ամոթ է ՀՅԴ-ին այսպիսի կարգավիճակով հանդես գալ». «Առավոտ»

«Առավոտ» թերթի հետ զրույցում ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանն ասել է. «ՀՅԴ-ն, պորտֆելներ վերցնելով, ցանկանում է մասնակցել ՀՀԿ-ի հետ երկրի թալանին ու միջոցներ կուտակել 2017 թվականին Աժ-ում տեղեր ձեռք բերելու խնդիրը լուծելու համար: Համագործակցության այն խաղերը, որ անընդհատ քաղաքական դաշտում այս երկու կուսակցությունները տալիս են, արդեն դուրս է եկել լուրջ վերաբերմունքի դաշտից: Չեմ կարծում, որ լուրջ քաղաքական ուժերը կամ ժողովուրդը ձեւավորված իրավիճակին լուրջ են վերաբերում: Իմ շրջապատում մասնավոր զրույցների ժամանակ անընդհատ լսում եմ, որ ամոթ է ՀՅԴ-ին այսպիսի կարգավիճակով հանդես գալ ու անընդհատ սեփական դիրքորոշումները փոխել: Անհարմար է, երբ քաղաքական ուժը ինչ-որ ժամանակահատվածում, երբ ուզում է շահել ժողովրդի համակրանքը, հանդես է գալիս՝ որպես արմատական ընդդիմություն ու լուրջ քննադատության ենթարկում այն ուժին, որի հետ ուզում է այսօր համագործակցել ու ինչ-որ մի պահ, երբ անհրաժեշտ է կուսակցական շահերի հետեւում խիստ նեղ անձնական շահեր բավարարելու խնդիրը լուծել, սկսել կոալիցիա կազմելու մասին խոսակցությունները»:

Ըստ նրա, ՀՅԴ-ն ժողովրդին թալանելու հաշվին փորձում է տեղեր ապահովել Աժ-ում 2017 թվականի ընտրություններից հետո:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս