Բաժիններ՝

Երբ է նշվում Տեառնընդառաջի տոնը

– Ամեն տարի Տեառնընդառաջի տոնը նշում ենք փետրվարի 13-ին: Սակայն Հայ եկեղեցու տոնացույցում գրված է, որ տոնն անփոփոխ ամեն տարի նշվում է փետրվարի 14-ին: Ինչպե՞ս հասկանալ

– Միշտ էլ Տեառնընդառաջի տոնը նշվել է փետրվարի 14-ին: Սա անշարժ տոն է և չի կարող փոփոխական լինել: Փետրվարի 14-ին բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Շփոթմունքն առաջանում է փետրվարի 13-ի երեկոյան կրակը վառելու սովորույթի պատճառով: Շատերի մոտ հաստատված է այն տեսակետը, որ եթե 13-ին է կրակը վառվում, ուրեմն տոնն այդ օրն է: Պարզապես պետք է իմանալ, որ ըստ եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո, ուստի փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո օրը փոխվում է և սկսվում է Տեառնընդառաջի նախատոնակը:

Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս