Բաժիններ՝

Իհարկե կցանկանայի խաղալ Զիդանի ղեկավարությամբ. Էդեն Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է Զինեդին Զիդանի ղեկավարությամբ խաղալու իր ցանկության մասին:

«Զիդանի հաճոյախոսություննե՞րը: Միշտ հաճելի է, որ ֆուտբոլիստը, ումով ես հիացել եմ մանկության տարիներին, խոում է իմ մասին:

Ես միշտ բարձր եմ գնահատել Զիդանին: Ես նրան լավ եմ ճանաչում որպես ֆուտբոլիստ, բայց որպես մարզիչ` ոչ այնքան, չնայած նա հաջող սկսեց աշխատանքը «Ռեալում»: Այնուամենայնիվ, ես ունեմ գործող պայմանագիր «Չելսիի» հետ և ես այստեղ ինձ լավ եմ զգում:

Կցանկանայի եբրևէ խաղալ Զիդանի ղեկավարությա՞մբ: Իհարկե: Երեխա ժամանակ ես նրա խաղը նայում էի հեռուստացույցով և համացանցով, Ես խոսում էի Զիդանի մասին, ես ապրում էի Զիդանով:

Բայց, կրկնում եմ, ինձ «Չելսիում» ամեն ինչ շատ է դուր գալիս»,- ասել է Ազարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս