Քանի՞ ընդդիմադիր կա Հայաստանում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի ընդդիմադիր գործիչների կոնկրետ թիվ չենք կարող նշել, բայց որ նրանց մատների վրա կարելի է հաշվել՝ փաստ է։ Նկատի ունենք եւ արմատական ընդդիմադիրներին, եւ ոչ արմատականներին։ Այսօր արմատականներ համարվում են նրանք, ովքեր ոչ միայն սահմանադրական փոփոխություններին են «ոչ» ասում, այլեւ նախագահի հրաժարականն են պահանջում։ Իսկ նրանք, ովքեր սահմանադրական փոփոխություններին դեմ են, բայց նախագահի հրաժարականը չեն պահաննջում, համարվում են ոչ լիարժեք ընդդիմադիր, այսինքն՝ կիսաընդդիմադիր։

Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններն ու նախագահի հրաժարականն այս պահի դրությամբ այն փորձաքարերն են, որոնց միջոցով կարելի է սադրիչ կարծիք կազմել բոլոր նրանց մասին, ովքեր իրենց ամենաիրական ընդդիմություն են երեւակայում, բայց իրականում էդպիսին չեն։ Բայց, իհարկե, ոչ թե պարզապես ձգտում են ամենաիսկական ընդդիմություն լինել, այլ ուղղակի տենչում են։ Որովհետեւ քաղաքական դաշտում կամ ընդդիմություն պիտի լինես, կամ՝ իշխանություն, միջին չկա։ Եվ սովորաբար քաղաքական դաշտում միակ թափուր տեղն ընդդիմության տեղն է, եւ այս պահին էլ է էդպես, եւ չնայած էդ թափուր տեղը գրավելու համար մշտապես թեժ պայքար է գնացել եւ հիմա էլ է գնում, այդուհանդերձ, ինչպես միշտ, ակտիվության պակաս է զգացվում, և, ինչպես միշտ,   ընդդիմադիրներից   յուրաքանչյուրն իրեն է համարում ճշմարիտ ու իսկական ընդդիմություն, եւ չնայած բոլորը միասնական ու միացյալ ընդդիմության գաղափարն են մեջտեղ գցում, այդուհանդերձ, յուրաքանչյուրը միայն լիդերի միակ տեղին է հավակնում, եւ չնայած ընդդիմության լիդերի էդ միակ տեղը վաղուց թափուր է, արմատական ընդդիմություն ասելով՝ շատերս իներցիայով դեռեւս ՀԱԿ-ին ենք նկատի ունենում, եւ, որ ամենահետաքրքիրն է, ՀԱԿ-ն ինքն էլ է դեոեւս շարունակում իրեն հիմնական, գլխավոր ու թերեւս նաեւ միակ իսկական, լիարժեք ու կատարյալ ընդդիմություն համարել, մինչդեո իրականում ՀԱԿ-ն արդեն ոչ միայն որպես ընդդիմության լիդեր, այլեւ որպես լիարժեք եւ լուրջ կազմակերպություն ու կուսակցություն էլ գոյություն չունի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս