«Արման, ես չեմ հասկանում, ալարո՞ւմ եք խոսեք». Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Արման Սահակյանին
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երևանի Մամիկոնյանց փողոց թիվ 60 հասցեում գտնվող՝ 169.700 դրամ սկզբնական արժեքով 3910.6 քառ. մետր մակերեսով շենքը շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը կնվիրվի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին:
Նախագիծը կառավարությունում ներկայացրեց կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, ով նշեց, որ նախագիծը ներկայացվում է՝ ելնելով «համալսարանում միջազգային կրթական գործունեության ընդլայնման և գործառույթների ավելացման անհրաժեշտությունից»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նրան, ասաց, թե պարզ չբացատարեց, որպեսզի մարդիկ հասկանան: «Հանրակացարան են ուզում, որ բժշկական համալսարանն ունենա, որպեսզի Հնդկաստանից ուսանողները գան և կարողանան այնտեղ ապրել: Պարզ պիտի բացատրեք, որ մարդիկ իմանան: Ամեն անգամ բոլորիդ ասում եմ նույն բանը»:
«Դե ասա, ծրագրի մասին խոսի, հիմա մարդկանց մտքներով ինչ կանցնի՝ ինչի համար են վաճառում և այլն: Պարզ խնդիր էր, բացատրեք, որ խնդիր է դրված նախագահի կողմից՝ այդ հարցը լուծելու: Պիտի ասե՞ք, թե՞ չէ, Արման, ես չեմ հասկանում էլի, ալարում եք խոսեք»