Բաժիններ՝

Մարգարիտա Գասպարյանը WTA Baku Cup-ի հաղթողն է

Ռուաաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը հաղթեց Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող թենիսի մրցաշարում։
Գասպարյանը եզրափակչում մրցեց աշխարհի 154-րդ ռակետ, 21-ամյա ռումինացի թենիսիստուհի Պատրիսիա Մարիա Տիգի հետ։

3 սեթերի արդյունքում` 6:3, 5:7, 6:0 հաշվով, Գասպարյանը հաղթանակ տարավ։ Հանդիպումը տևեց 2 ժամ 29 րոպե։

Հայազգի մարզուհու համար սա կարիերայում առաջին հաղթանակն էր WTA մրցաշարերում։ Այս հաղթանակից հետո Մարգարիտան 280 վարկանիշային միավոր վաստակեց և շահեց 43.000 դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս