Բաժիններ՝

Աշխատավարձերի գծով պարտքերը կտրուկ աճել են

ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2015թ. հունվար-մայիսին» զեկույցից։

Աշխատավարձերի գծով պարտքերը ընդհանուրի մեջ տեսակարար կշռով փոքր են՝ ընդամենը 1 տոկոս։ Սակայն մյուս ուղղությունների համեմատ՝ ամենից շատ են աճել։ Մարտի վերջին՝ տարվա սկզբի համեմատ (3 ամսվա ընթացքում) ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքերը աշխատավարձերի գծով աճել են 37.1%-ով՝ 20.3 մլրդ դրամից հասնելով 27.9 մլրդ դրամի։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածով ոչ ֆինանսական կազմակերպությունների ընդհանուր պարտքերն աճել են 1.2%-ով։

Ավելացնենք նաև, որ ՀՀ ընկերությունների արտաքին պարտքը 2015 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 213.2 մլրդ դրամ կամ շուրջ 450 մլն դոլար։ Այդ գումարից 29.4%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 10.4%-ը՝ Միացյալ Թագավորությանը, 7.5 ական տոկոս՝ Իտալիային և Արաբական Միացյալ Էմիրություններին և այլն։

Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս