Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Ռուսաստան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեթթին Սադիկովը մայիսի 26-ին մեկնել է Սոչի:

Այստեղ նա մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի Շտաբների պետերի հանձնաժողովի հերթական նիստին, որը տեղի է ունենալու վաղը: Նիստի ժամանակ քննարկվելու են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցերը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի կայքը:

Տեսանյութեր

Լրահոս