Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 24-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Կապան 40-րդ կմ-ում բախվել են և այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) «Գրանդ Չերոկի» մակնիշի 34VS248 պետհամարանիշի և «Ֆորդ» մակնիշի 34MՏ539 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Մ. Շ.-ն (ծնվ. 1964թ.) հոսպիտալացման ճանապարհին մահացել է, իսկ տուժածներ Ա. Մ.-ն և անձը չպարզված քաղաքացին հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազ բալոնների փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս