Բաժիններ՝

Ինչի՞ վրա է Լեո Մեսսին ծախսում ֆուտբոլային ամենաբարձր աշխատավարձը

Eurosport-ը հետաքրքիր նյութ է հրապարակել այն մասին, թե ինչի վրա իր գումարները ծախսում Բարսելոնայի աստղ Լեո Մեսսին։

1. Ձանձրացնող հարևանների տները

messi-01-houses
Մեսսին հաճախ է ֆուտբոլային դաշտում ցուցադրում էքստրավագանտ բաներ, բայց ֆուտբոլային դաշտից դուրս էպատաժային արարքներ նրա կողմից չեն նկատվել` մինչև 2013 թվականը: «Mundo Deportivo»-ի տված տեղեկատվության համաձայն, երբ ծնվել է Մեսսիի տղան, նա սկսել է իր տան վերանորոգումը և ընտանիքը տեղափոխել է Բարսելոնայի Պեդրալբես շրջան` ձեռք բերելով անշարժ գույք: Երբ հարևանները տեղեկանում են, թե ով է բնակվում իրենց կողքին, առաջարկում են Մեսսիին ձեռք բերել իրենց տները: Լեոն հրաժարվում է բարեգործությունից, որի պատճառով էլ բնակիչներն այդ հարևանությունից ինչ-որ օգուտ քաղելու համար սկսում են իրենց տները վարձով տալ ֆանատներին և պապարացիներին: Մեսսին տան շուրջը բարձր պարիսպ է կառուցում, բայց ձանձրացնող հարևանները սպառնում են բողոքել քաղաքապետարան (պարիսպը թույլատրվածից ավելի բարձր էր): Լեոն ստիպված ձեռք է բերում նրանց տները, որի վրա ծախսում է 1մլն եվրո:
2. Սպորտային մեքենաների ավտոտնակ

messi-02cars
Մեսսիի ավտոտնակում չկա ոչ մի մեքենա, որի մաքսիմալ արագությունը 300 կմ ժամից պակաս լինի: Նա ունի 3 մեքենա` Ferrari F430 Spider, Maserati GT Stradale և Audi R8 Spyder, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 517.000եվրո:
3. Գինիներ «Leo»

messi-03-gini
2012 թվականից Արգենտինայում վաճառքի հանվեցին Մեսսիի անունով գինիները: Այս գինիների արտադրությամբ զբաղվում է «La Bodega Valentin Bianchi SA» ընկերությունը: Գործընթացի ֆինանսական ապահովումն իր վրա է վերցրել «Leo Messi Foundation» ֆոնդը: Ինչքան գումար է ներդրվել արտադրության համար` չի բացահայտվում, բայց Արգենտինայում 20 հա խաղողի այգիների ձեռքբերման գինը 1.5-4 մլն դոլար է: Ընկերությունը տարեկան արտադրում է 15 հազար շիշ 8-20 եվրո արժողությամբ, 4 տեսակի «Leo» գինիներ, որը միջինը տարեկան բերում է 300.000 եվրո գումար: Ֆոնդը ամբողջ գումարը ուղղում է դեպի մանկական առողջապահության և կրթության ոլորտները:
4. Էպատաժային կոստյումներ

messi-04-kostyum
Մեսսիի արտաքինի համար արդեն ութ տարի պատասխանատու են Դոլչեն և Գաբբանան: Յուրաքանչյուր կոստյումի միջին արժեքը 1500 եվրո է:
5. Բարեգործություն

messi-05-baregorcutyun
Ինչպես և շատ այլ ֆուտբոլիստներ, Մեսսին նույնպես չի ափսոսում գումար` ամբողջ աշխարհի մարդկանց օգնելու համար: 2013 թվականին նա 600.000 եվրո տարամադրել է հիվանդանոցների վերանորոգման համար, 152.000 իր հարազատ Ռոսարիո քաղաքի սպորտային կենտրոնի վերականգնման համար և 100.000 եվրո Սիրիայի երեխաների բուժման համար: Մեսսին շարունակել է բարեգործությունը 2014-2015 թթ.: Բացի այդ, նա հանդիսանում է UNICEF-ի բարեգործական ակցիաների ակտիվ մասնակից:
6. Տուգանքների մուծում

messi-06-tuganq
2013 թվականին Մեսսիին և նրա հորը` Խորխեին, մեադրանք է առաջադրվել 2007-2009թթ. 4.1 մլն եվրո հարկի վճարումից խուսափելու համար: 2014 թվականին Մեսսին մուծում է 5 մլն եվրո` փակելով բոլոր տոկոսները, և ևս 2.7 եվրո,՝ որպես տուգանք: Ընդհանուր առմամբ՝ Մեսսին պետք է հարկային մուծումներ կատարի 33մլն եվրոյի չափով: Դատարանը գտել է, որ Մեսսին տեղյակ չի եղել այդ խախտումների մասին, ուստի և ազատել է նրան քրեական պատասխանատվությունից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս