Բաժիններ՝

Եթե չգիտես՝  ինչ անել գնդակը, ապա փոխանցիր  Չավիին

Ներկայացնում ենք  ֆուտբոլի պատմության  լավագույն կիսապաշտպաններից մեկի՝ Չավի Էռնանդեսի մասին մի քանի հետաքրքիր փաստեր:

  1. Չավի Էռնանդեսն ամենատիտղոսակիր իսպանացի ֆուտբոլիստն է:
  1. 2013թ. հուլիսի 13-ին Չավին ամուսնացավ լրագրող Նուրիեյ Կունիլերայի հետ: Զույգի որոշմամբ՝ հարսանիքից ստացված ողջ գումարը տրամադրվել է մանկական հիվանդությունների ուղղությամբ պայքարող հիվանդանոցի կառուցման համար:
  1. Ինչպես բոլոր մարդիկ՝ Չավին նույնպես ունի շատ հետաքրքրություններ: Դրանցից ամենահետաքրքիրը Չավիի՝ սնկեր հավաքելու հոբբին է:
  2. Բացի ֆուտբոլից, Չավին զբաղվում է նաև թենիսով, հոկեյով և պրոֆեսիոնալ վարում է մոտոցիկլետ:
  3. Չավին ունի համոզմունք, որ թիմում բոլորը պետք է լինեն ընտանիքի նման մտերիմ: Նա հենց այսպիսի հարաբերություններ ունի իր թիմակիցների հետ: Չավին, սակայն, ևս ունի ընկերներ, ում հետ ավելի մոտ է: Այդ ընկերներն են՝ նրա թիմակիցներ Լիոնել Մեսսին և Անդրես Ինիեստան և «Բարսելոնայի» մշտական թշնամի «Ռեալ Մադրիդի» ավագ Իկեռ Կասիլիասը:
  4. Չավին ունի սեփական մարզադպրոց՝ «Campos Xavi», որտեղ սովորեցնում է երեխաներին խաղալ այնպես, ինչպես խաղում են «Բարսելոնայում»:
  5. Չավիին շատ քիչ կարելի է հանդիպել աղմկոտ երեկույթներում կամ մարդաշատ վայրերում: Փոխարենը՝ Չավին նախընտրում է անցկացնել ժամանակն ընտանիքում, համեստ սեղանի շուրջ:
  6. Չավին երբեք չի կրում մատանիներ, անգամ՝ ամուսնական մատանին:
  7. Չավին չի սիրում նաև դաջվածքներ և, ի տարբերություն շատ ֆուտբոլիստների՝ չունի ոչ մի դաջվածք:
  8. Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հանճարեղ կիսապաշտպան Չավին մեկ խաղի ընթացքում կարող է կատարել անհավանական թվով փոխանցումներ, որոնք կունենան 90 տոկոսից ավելի ճշգրտություն: Այս պատճառով նրա մասին կատակով ասում են. «Եթե չգիտես՝ ինչ անես գնդակը, ապա փոխանցիր Չավիին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս