Բաժիններ՝

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանը չի բացառում սպանությանն այլ անձանց մասնակցությունը և խլացուցիչի գործածումը. ԳԱԼԱ

Փաստաբան Երեմ Սարգսյանն ի պատասխան ԳԱԼԱ-ի այն հարցին, որ որպես տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ ինչ գնահատական կտա նախաքննական մարմինների աշխատանքին, պատասխանեց, որ նախաքննության ընթացքին առայժմ ամբողջովին ծանոթ չէ, ուստի դժվարանում է գնահատել:

«Բավականին շատ փորձաքննություններ կան նշանակված, որոնց մենք մանրակրկտորեն ծանոթանում ենք: Այս փուլում հիմնական նյութը գնահատել դժվար կլինի, նախաքննությունը գնահատելու համար պետք է ընդհանուր ծանոթանալ եւ հարցաքննություններին, եւ թե ինչ զննություններ կան գործում»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաեւ մի քանի վարկածների, այդ թվում նաեւ, որ սպանությունը հնարավոր է եւ կատարվել է խլացուցիչ զենքով:

«Պարտավոր ենք բոլոր վարկածներն էլ քննարկել, հասկանանք: Չեմ կարող բացառել տվյալ վարկածի առկայությունը: Որովհետեւ ամեն դեպքում որոշակի հարցեր կան՝ անձանց գտնվելու վայրը, եթե ի նկատի ունենք, որ գրեթե բոլորը իրենց սենյակներում եւ անկողիններում են սպանված, բացառությամբ մեկի, որ դարձյալ անկողնու մոտ սենյակի մեջ է սպանված: Բավականին արագ պրոցես է տեղի ունեցել, հակառակ դեպքում գոնե ինչ-որ մեկը պիտի դուրս գար սենյակից: Ընդհանուր առմամբ, քննարկվում է նաեւ, ես էլ մտածում եմ, որ չի բացառվում այլ անձանց մասնակցությունը եւ, այո, խլացուցիչի գործածումը»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ զրուցել է տուժողների իրավահաջորդների հետ, եւ առայժմ նրանք որեւէ տրամաբանական կապ չեն տեսնում սպանության մեջ, որեւէ կասկածներ չունեն:

Կայքի  այն հարցին, թե ինչ տպավորություն ունի փաստաբանը՝ սա պարզ հանցագործությո՞ւն է, թե՞ միտումնավոր Պերմյակովի իրերը դասավորել են իրական հանցագործներից ուշադրություն շեղելու համար, փաստաբանն ասաց.

«Կարող է եւ իրականում շատ պրիմիտիվ լինել, էն, ինչ բոլորս գիտենք: Էն վարկածը, որ ինքը մենակ է եղել եւ միակ դրդապատճառը սա է եղել, կարող եւ դա է եղել, այո, գործում լուրջ պատճառներ: Մենք բազմիցս առնչվել ենք նման հանցագործությունների հետ, որ լուրջ հիմքեր չեն եղել, բայց մտածել միայն այդ ուղղությամբ չի կարելի, հակառակը, պարտավոր ենք ավելի բարդ ու խորը մտածել, որ հնարավոր է այլ դրդապատճառներ լինեն, կարող է այլ հանգամանքներում եղած լիներ հանցագործությունը: Բոլոր վարկածների ուղղությամբ պետք է հետաքննություն կատարվի»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս