Խմբագրակազմ

Սաթիկ Սեյրանյան
գլխավոր խմբագիր Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Աշխատել է «Շրջան» (1994-1997թթ.), «Հայկական ժամանակ» (1997թ.), «Առավոտ» թերթերում: Թղթակցել է «Ազատություն» ռադիոկայանում (2000թ.), «Գարուն», IN VITRO, ամսագրերին և այլ թերթերի: 2001-2002թթ. եղել է իտալական «Renco» ընկերության և նրա մեջ ընդգրկված կառույցների տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը, PR հարցերով պատասխանատուն: 2003-2004թթ. եղել է «Արսօյլ» ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ հարաբերությունների ղեկավարը: 2004թ. սեպտեմբերից հիմնադրել է «168 Ժամ» թերթը և 168.am կայքը:

Լիլիթ Սեյրանյան
1997 թվականից աշխատում է մամուլում: Աշխատել է «Շրջան», «Հայկական Ժամանակ», «Առավոտ» թերթերում, մի շարք այլ պարբերականներում: «Անկախ տեղեկատվական միջոցների աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրենն է: 2004 թվականից աշխատում է «168 Ժամ» թերթում: 2012թ. օգոստոսից 168.am կայքի փոխմբագիրն է:

Բաբկեն Թունյան
168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիր 2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2003թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2007թ. հաճախել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 3-ամսյա դասընթացին: Աշխատել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, Բնական նյութեր արտահանողների կազմակերպությունում, «3 Միլիոն» ամսագրում, TV5 հեռուստաընկերությունում, BBC Parliament-ում (պրակտիկա)։ Բրիտանական խորհրդի կողմից արժանացել է մրցանակի կառավարության ծրագրերի լավագույն լուսաբանման համար։ «168 Ժամ» թերթում և 168.am կայքում որպես տնտեսական մեկնաբան աշխատում է 2005 թվականից: 2012թ. օգոստոսից նաև 168.am կայքի տնտեսական բաժնի խմբագիրն է:

Օֆելյա Հովհաննիսյան
Սովորում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: «168 Ժամ» թերթում և 168.am կայքում որպես լրագրող աշխատում է 2012թ. օգոստոսից: Մինչ «168 Ժամը»՝ թղթակցել է տարբեր լրատվամիջոցների:

Արմինե Գասպարյան
1994-2004թթ. աշխատել է Հանրային ռադիոյում: 2005-2006թթ. Աշխատել է «Մարզական Հանրապետություն» թերթում: 2007 թվականից աշխատում է «168 ժամ» թերթում՝ որպես գործավար: