Կապ չունի՝ որտեղ ես. դա ազդում է վրադ: Մեր High երգը գրել եմ 2020թ. պատերազմից բավականին ուշ, բայց քանի որ այդ բարկությունը, դառնությունը ինձ ներսից խեղդում էր, արդեն կար բորբոքված ասելիք: Բայց նաև այն համոզմունքն ունեի, որ պետք չէ միայն այդ դառնությունն ու բարկությունը երգի մեջ զետեղել, նաև պետք է ուժ հաղորդել, և գրեցի՝ մենք նորից ոտքի կկանգնենք: