Նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին, Հայաստանը պետք է մասնակցի և բարձրաձայնի բոլոր խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում պատանդ պահելու հարցը։ 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց էներգետիկ ոլորտի փորձագետ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը։