Հայաստանում «Ucom» ընկերությունն ընդլայնում է համագործակցության շրջանակները և այդ համատեքստում այսօր համաձայնագիրր ստորագրեց աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառման առաջատարներից մեկի՝ Nokia ընկերության հետ՝ 5G Ready ծառայությունների արդիական ծածկույթ ապահովելու համար, որով արդիականացվելու է «Ucom»-ի բազային և IP ցանցի ենթակառուցվածքը՝ բարձրացնելով բաժանորդների շարժական կապի հարմարավետության աստիճանը, որպեսզի այն որակապես ավելի բարձր մակարդակ ունենա՝ ապահովելով տվյալների փոխանցման արագությունը և ավելացնելով թողունակությունը։