Երեկվա դրությամբ Արցախի Հանրապետության 13 երեխա գտնվում են «Արևիկ» բուժմիավորումում՝ վերակենդանացման և նորածնային բաժանմունքներում։
Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակելու արդյունքում Արցախում գտնվող բազմաթիվ հիվանդների չեն կարողանում տեղափոխել Երևան։ Արդեն 9-րդ օրն է՝ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, մեկ հոգու մահվան պատճառ է դարձել: Ծանր հիվանդին այդպես էլ հնարավոր չեղավ տեղափոխել Երևան։