«Երբեմն հեռախոսով հաջողվում էր կապ հաստատել Սումգայիթում մեր հարազատների, բարեկամների հետ, նրանք էինք վախեցած, կցկտուր տեղեկություններ հաղորդում։ Տեղեկատվության պակասի պատճառով մենք այդ օրերին չգիտեինք՝ իրականում ինչ է կատարվում Սումգայիթում, հետագայում էլ՝ արդեն Բաքվում։ Հետո մեր հարենակիցները մազապուրծ վերադարձան Արցախ, Հայաստան, նրանցից արդեն իմացանք ահասարսուռ դեպքերի մասին, կային վկայող լուսանկաներ, տեսանյութեր»։
168.am-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ Սումգայիթում տեղի ունեցածը ցեղասպանություն էր տեղի հայերի դեմ, որը մինչև այս պահը պատշաճ գնահատական չի ստացել։