Ֆասթ Բանկը ս․թ․ օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։ Նոր դրամային պարտատոմսերը թողարկվել են 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 24 ամիս շրջանառության ժամկետով:
Ֆասթ Բանկի և ArcaPay համակարգի համագործակցության շրջանակներում Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն ակնթարթային փոխանցումներ կատարել հեռախոսահամարի միջոցով նաև այլ բանկերի օգտատերերին։