Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում:
Ամուսինները պետք է ամբողջությամբ իրենց վստահեն Աստծուն: Նրանք պետք է ասեն. «Տեր իմ, դու հոգում ես մեր բարօրության մասին, «Թո՛ղ Քո կամքը լինի»» (Մատթ. 6:10): Այդ դեպքում նրանց խնդրանքը կկատարվի: Որովհետև Աստծո կամքը կատարվում է այն ժամանակ, երբ մենք ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի» և վստահությամբ հանձնում ենք մեզ Աստծուն: Սակայն մենք, չնայած որ ասում ենք. «Թո՛ղ Քո կամքը լինի», միևնույն ժամանակ պնդում ենք մեր սեփական կամքը: Իսկ այդ դեպքում ի՞նչ կարող է Աստված մեզ համար անել: