Սեպտեմբերի 14-ին «Հաջիևը հայկական կողմի վրա բարդեց ևս մեկ «ցեղասպանություն». այն «Խոջալուի դեպքերի» հետ համեմատելը ենթագիտակցությունի՞ց էր, թե՞…» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի ուղեկցությամբ օտարերկրյա դիվանագետների այցին օկուպացված Արցախի տարածքներ՝ Գանձասար, Դադիվանք, Քարվաճառ, այդ այցերի ժամանակ Ալիևի օգնականի հայտարարություններին՝ Հայաստանի՝ «մուլյաժային պատմության», «քելբաջարյան ցեղասպանության» մասին:
Ալիևյան քարոզչամեքենայի ներկայացուցիչները բացառիկ կարևորություն են տվել «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վայրէջքի փաստին Երևանում՝ այն համարելով տարածաշրջանում նոր իրողությունների սիմվոլ, և ոչ թե՝ զուտ տեխնիկական-դիվանագիտական քայլ: