Կառավարության այս տարվա առաջին նիստը Նիկոլ Փաշինյանը բացեց հերթական շոուն բեմադրելով. հոխորտաց նրանց վրա, ովքեր ասում են, թե թոշակները չեն բարձրացել։ Հայտարարեց, թե երբեք Հայաստանում այնքան թոշակ չի բարձրացվել, որքան բարձրացվել է վերջին 5 տարում։
Տասնամյակներ շարունակ Հայաստանի դեսպաններն ամբողջ աշխարհում իրենց առաջնային օրակարգում են պահել Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Հայաստանի բյուջեից այդ դեսպաններին տրվել են աշխատավարձեր, որ նրանք ողջ աշխարհում դառնան հայկական շահի պաշտպանները։ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմքում դրված այս առանցքային հիմնասյուների պաշտպանության համար արդարացված էր ցանկացած հատուցում՝ տրված ՀՀ բյուջեից։ Հիմա արժանապատվությունից զրկված փաշինյանական […]