Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե։ Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է ամեն կերպ թույլ չտալու Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովի անցկացումը։
«Ներողություն, դուք ձեր մեղքերին չեք նայո՞ւմ։ Վեհափառի «կործանարար ընթացքը» ո՞րն է, ես 15 հատ կործանարար ընթացք կարող եմ տեսնել որևէ անձի գործունեության, խոսքերի մեջ, բայց ահավոր ցավալի է, որ այսպիսի բան տեղի է ունենում այսօր․․․ Ես՝ որպես քահանա, խորհուրդ կտայի իրենց վերադառնալ ճեմարան և զրոյից սովորել, թե ինչ է նշանակում քրիստոնեական խոնարհությունը»։